Բացել լրահոսը Փակել լրահոսը
a56861a652fc035e251f376064629528_1690799565
A A
Հասարակություն

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերին

Անցած օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է միջազգային կառույցի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան, գրում է Ազատությունը։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու նրանց ընտանիքների հետ կապը: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն, այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում է բացառապես կալանավորող կողմին» ,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Հուսեյնովան։

Այլ մանրամասներ ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։