A
A
Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելը Գազայի հատվածում հրադադար է հայտարարել։
Հրադադարն ուժի մեջ է մտել 11:15-ին, կիրակի հայտնել է The Times of Israel-ը ՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը:
Նախկինում ենթադրվում էր, որ ռեժիմը կսկսեր գործել ժամը 8:30-ին, սակայն ՀԱՄԱՍ-ը պատանդների ցուցակը ժամանակին չէր ներկայացրել ու հրադադարը գործի չէր դրվել։ ՀԱՄԱՍ-ը հետաձգումը բացատրել էր տեխնիկական պատճառներով:
ՀԱՄԱՍ-ն արդեն ցուցակը հանձնել է Իսրայելին։ Նշվել է երեք պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեն կիրակի օրը՝ Ռոմի Գոնեն, Էմիլի Դամարի և Դորոն Շտայնբրեխեր: