A
A
Հայտարարագրման նպատակն է, որ կոռուպցիայի լճեր չձևավորվեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին։
«Մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։ Զրո է եկամուտը։ Մենք եկամտային տող չունենք, որ հայտարարագրման արդյունքում մեր բյուջեն կստանա, օրինակ, 100 դրամ եկամուտ։ Այդպիսի բյուջետային եկամտի տող ընդհանրապես գոյություն չունի»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը պարզաբանեց, որ համակարգի հիմնական նպատակը ոչ թե բյուջետային եկամուտների ավելացումն է, այլ ֆինանսական գործընթացների թափանցիկության ապահովումը։
Փաշինյանը նշեց, որ ընդունում է քննադատությունը, թե համընդհանուր հայտարարագրման թեման պատշաճ չի կոմունիկացվում կամ չի ներկայացվում հանրությանը։
«Բայց մյուս կողմից թեման այնքան բազմաշերտ է, որ մեկ էջանոց տեքստով, որը կպատասխանի բոլոր հարցերին, ներկայացնելը հնարավոր չէ»,- ասաց նա։