A
A
«Կառավարությունն իր խոստումը կատարել է՝ հուսահատության գազելներ Երևանում այլևս չկան» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք պետք է արձանագրենք, որ Երևանում այլևս չկա այն, ինչը մենք դեռևս 2017-ից անվանել ենք «հուսահատության Գազելներ»։ Արձանագրենք, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հիմա արդեն պետք է տրանսպորտային նոր համակարգ ստեղծեն։
«Քաղաքապետարանը կարող է ասել՝ եկեք ոչ մի բան չփոխենք, Գազելների փոխարեն գերմանական ՄԱՆ ավտոբուսներից օգտվենք։ Բայց շատ արագ կտեսնենք, որ ՄԱՆ ավտոբուսում պատուհանների տեղը «սկոչով» է փակցված, դուռը չի բացվում, նստարանը կոտրված է»,-ասաց Փաշինյանը։