Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են․ Թաթոյան

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով:

 

Համոզված եմ` այս հիմքով, պետության համար ցավոք, ավելի հիմնավոր խախտումներ են արձանագրվելու առաջիկայում»,-նշել է նա: