Ազատանի գիշերային ակումբում 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 23-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում գործող «Լեդի» գիշերային ակումբից դեմքին հարված ստանալու հետևանքով «Քթոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 29-ամյա Սվետլանա Հ․-ն է։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 22-ին, ժամը 02։00-ի սահմաններում «Լեդի» գիշերային ակումբում ոմն Անյան աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ, ինչի ընթացքում մոխրամանով մեկ անգամ հարվածել է իր քթին:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հարվածողը ՌԴ քաղաքացի 41-ամյա Աննա Է․-ն, որին հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։