
A
A
Հայաստանի կոմունիստները մասնակցել են Համառուսաստանյան ժողովին տեսակապով․
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Կոմունիստական Կուսակցությունից հայտնում են․
Այսօր տեղի ունեցավ Համառուսաստանյան կուսակցական ժողով, որին տեսակապով մասնակցեց նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ, ՀԿԿ Գյումրու քաղկոմից, մասնակցեցին նաև ՀԿԿ քաղկոմ-շրջկոմները։
Նախ ներկաներին ջերմորեն ողջունեց նիստը նախագահող Գենադի Զյուգանովը․ «Իմ թանկագին հայ ընկերներ և բարեկամներ, ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում ձեր անխոնջ պայքարի համար՝ կապված հայ-ռուսական բարեկամությունն ամուր պահելու ուղղությամբ։
Առանց ռուսական ներկայության կովկասում, այդտեղ պարզապես անհնար կլինի ապրել, ինչը շատ լավ հասկանում և գիտակցում են բոլորը։ Համոզված եմ, որ ձեր արդար պայքարը կտա իր սպասելի արդյունքները և որոշ հայ քաղաքական գործիչներ ավելի լավ կհասկանան մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության անհրաժեշտությունը և անփոխարինելիությունը,- իր ելույթում նշեց նա։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանն էլ ներկայացրեց կուսակցության գործունեության և փետրվարի 23-ի տոնական միջոցառումների կազմակերպման մասին։
ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ՀԿԿ Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանն էլ ելույթ ունեցավ կապված Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրությունների մասին և պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին։ Հայ գործընկերներին ողջունեց և շնորհակալանքի խոսքեր ասաց նաև Կազբեկ Տայսաևը։
Ժողովի ավարտից հետո ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը կուսակիցների հետ քննարկեց ապագա անելիքները և շնորհակալութուն հայտնեց ՀԿԿ Լենինականի քաղկոմին ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ կոմկուսի և ԿԿՄ-ԽՄԿԿ ազգային քաղաքականության բաժնի վարիչ Սվետլանա Ժիխարևային, ով նույնպես մասնակցում էր տեսաժողովին Գյումրու քաղկոմից։