Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ ներկայումս հրապարակված փաստաթղթերի հետ, ուստի պետք է ինքն էլ հրապարակի մյուս նյութերը՝ շահարկումներից խուսափելու համար ․ Ռուստամյան (տեսանյութ)

Պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանը չէր կարող անտեղյակ լինել բանակցային գործընթացներից, հատկապես «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո։

Նա նշեց, որ ԱՄՆ-ն իր դիտանկյունից է մեկնաբանում իրադարձությունները։ «Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանի համար այդ տարբերակը ձեռնտու էր, և հենց այդ ուղղությամբ էին նրանք աշխատում։ Բայց հարցն այն է, թե մենք ինչ առաջարկներ ենք արել»,- ասաց պատգամավորը։

Ռուստամյանը նաև կարևոր համարեց նախկինում արված բոլոր առաջարկների և ՀՀ իշխանությունների պատասխանների հրապարակումը, որպեսզի հանրությունը ինքնուրույն գնահատական տա։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ ներկայումս հրապարակված փաստաթղթերի հետ, ուստի պետք է ինքն էլ հրապարակի մյուս նյութերը՝ շահարկումներից խուսափելու համար։

«Միակ մարդը, որն ամբողջովին ներգրավված է եղել բանակցային գործընթացներում, Վարդան Օսկանյանն է։ Եթե կա բանավիճելու ցանկություն, ապա ինչու չեն բանավիճում նրա հետ»,- հավելեց պատգամավորը։