Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փետրվարի 7-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Հասմիկ Փախանյան՝ Կանանց աջակցման կենտրոնի քաղաքացիական գործերով փաստաբան ✅Զարուհի Մեջլումյան՝ Կանանց աջակցման կենտրոնի քրեական գործերով փաստաբան ✅Արա Ղարագյոզյան՝ «Փինք Արմենիա» ՀԿ-ի փաստաբան Հարկային օրենսգրքի՝ արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են հիշյալ հարկային փոփոխության հետևանքով: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիաները հայտարարություն են տարածել հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության վերաբերյալ։