ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց կալանքից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶինված ուժերի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, որը կալանավորված էր հունվարի 4-ից, այսօր ազատ արձակվեց։
📌 Դատարանն որոշեց փոխել նրա խափանման միջոցը՝ 10 միլիոն դրամ գրավ և վարչական վերահսկողություն սահմանելով։
«Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է։ Կալանքը վերացվել է, իսկ որպես համակցված խափանման միջոց ընտրվել է 10 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարեց դատավոր Արթուր Ոսկանյանը՝ հավելելով, որ այս որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։
🔹 Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների անփույթ կատարման հետևանքով ԶՈՒ բանակային բնագծի պաշտպանության ձախողման համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունները խարխլել են զորքերի կառավարման համակարգը, խափանել մարտական առաջադրանքի կատարումը և հանգեցրել ՀՀ ԶՈւ պաշտպանության տապալման։