Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մարտի 3-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։
Բանախոսներ՝
✅Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
✅Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
✅Արևիկ Սահակյան՝ Factor TV-ի գործադիր ղեկավար
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել իշխանության ներկայացուցիչների կողմից «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու դեպքերի վերաբերյալ։ Արձանագրելով, որ վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու և անհիմն մեղադրանքներ ուղղելու առիթ դարձած հրապարակումները վերաբերել են հանրային կարևորություն ունեցող թեմաների, իսկ ցանկացած լրատվամիջոցի թիրախավորմամբ դրանց լուսաբանումը խոչընդոտելու փորձերն անթույլատրելի են՝ կոչ ենք անում․
իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել այդ և ցանկացած այլ լրատվամիջոցի վարկաբեկման արշավ կազմակերպելու պրակտիկան, տեղեկատվական վեճերը լուծել ու անհամաձայնություններն արտահայտել նույն հարթակներում՝ օգտագործելով հերքման կամ պատասխանի հնարավորությունները,
լրատվամիջոցներին՝ չենթարկվել քաղաքական ճնշումների, միևնույն ժամանակ ապահովել բազմակարծություն և նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը,
հասարակությանը՝ հետևողականորեն պահանջել իշխանություններից հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, հարգել խոսքի ազատությունը և հանդուրժողականություն դրսևորել քննադատության նկատմամբ՝ հատկապես մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող լրատվամիջոցների հետ հարաբերվելիս։