
A
A
Համացանցում տարածվել է «Հատուկ առաջարկ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ էջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել․ քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինՍիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Համացանցում տարածվել է «Հատուկ առաջարկ Երևանի բնակիչների համար» վերնագրով էջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հորդորել է չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։
Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։