Մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է գույքագրումը․ տնտեսվարող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հարկային նոր փոփոխությունները տնտեսվարողների դժգոհության պատճառ են դարձել»
«Եթե այսպես շարունակվի, մարդիկ կսկսեն հեռանալ երկրից»,- Կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցը՝ դժգոհելով հարկային օրենսգրքի նոր փոփոխություններից։
Նրա խոսքով՝ նոր կանոնները բարդացնում են բիզնեսի գործունեությունը. «Այս պայմաններում գործելն անհնար է, մեզ ուղղակի ստիպում են դուրս գալ։ Պահանջում ենք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ մինչ այժմ մեր մտահոգություններին որևէ արձագանք չի տրվել։ Մեր հիմնական խնդիրներից մեկը ապրանքների գույքագրումն է»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում և պարտադիր գույքագրում։
Տնտեսվարողները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել նոր հարկային կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում։