
A
A
Ուկրաինան անօդաչու սարքերով մասսայական հարձակում է գործել Մոսկվայի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինան անօդաչու սարքերով մասսայական հարձակում է գործել Մոսկվայի վրա: Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, այս պահի դրությամբ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 69 ԱԹՍ։
Նշվում է, որ քաղաքում կան վնասված շենքեր ու շինություններ:
Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
«Ժուկովսկի», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին երկրի տարբեր շրջանների վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակումների հերթական ալիքի մասին։