Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ Պետքարտուղարություն
A A
Քաղաքականություն

Այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է․ Վաշինգտոնը՝ Երևանի և Բաքվի համաձայնության մասին

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։

Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասված է հայտարարության մեջ։