
A
A
ՀԱՊԿ-ը ողջունել է Երևանի և Բաքվի հայտարարությունները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը։
ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունել է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները, ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում: