Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-19_21-09-35
A A
Քաղաքականություն

Հենց նոր ավարտեցի Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Ես հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը։ Այն տևեց մոտ մեկ ժամ։
 
Քննարկման մեծ մասը նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա էր հիմնված՝ ՌԴ և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով: Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- գրել է նա։