Բացել լրահոսը Փակել լրահոսը
9a6097bde188035301267ce52ee9ad2f_1742448498
A A
Հասարակություն

Շատին գյուղով ընթանալիս «ԳԱԶել»-ի դուռը բացվել է․ քաղաքացին ընկել է ավտոմեքենայից

Երեկ՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շատին գյուղի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ «Գազել» մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Ե․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ մարտի 14-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ա․-ն, վարելով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, Շատին բնակավայրի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ բացվել է ավտոմեքենայի դուռը և ուղևոր Արտակ Ե․-ն վայր է ընկել ավտոմեքենայից։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: