A
A
Եթե հարձակվեն, ՀՀ ՊՆ-ն պաշտպանելու է Հայաստանի տարածքը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հաղորդել ենք հանրությանը: Երբ օրն ու վայրը հայտնի լինի, նաև տեքստը հրապարակային կներկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե արդյոք ադրբեջանական զինված ուժերը կհեռանան Հայաստանի ինքնիշխան տարածքներից համաձայնագրի ստորագրման արդյունքում, Գրիգորյանը պատասխանեց, որ բազմաթիվ անգամ անդրադարձել է այդ թեմային։
«Սահմանազատման գործընթացի շրջանակում այդ հարցը «կհասցեագրվի»,- ասաց նա։