A
A
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան, որտեղ ծանոթացել է նախագահի աշխատակազմի աջակցությամբ նոր կահավորված «Ընծայաբերման սրահին» և ցուցադրությանը, ինչպես նաև շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել տեխնիկական վերազինման աշխատանքներին:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախագահին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը և նշել, որ ընթանում են 2025թ. հուլիսի 20-ին «1 տարվա հավերժությունը» խորագրով ցուցադրության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: