Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (25)
A A
Սպորտ

Երեկ, վստահելով ազգային հավաքականի մարզչին՝ փորձել եմ գաղտնի զրույց ունենալ նրա հետ․ Ռանոսը պարզաբանում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ինստագրամում գրել է իր բացատրությունը․ 

«Ցանկացած մեկը, ով ինձ ճանաչում է, գիտի՝ որքան մեծ պատիվ է ինձ համար խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։

Երեկ, վստահելով ազգային հավաքականի մարզչին՝ փորձել եմ գաղտնի զրույց ունենալ նրա հետ։

Ցանկացել եմ պատմել իմ իրավիճակի մասին, ասել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ օգնելու թիմին։

Ի զարմանս ինձ, մարզիչն ասաց, որ ինձ խաղին ներգրավելու ծրագրեր չունի։

Սա ինձ շատ տխրեցրեց։

Հաշվի առնելով, որ այս պահին խաղաժամանակը ինձ համար կարևոր է, իսկ ես ոչ մի հեռանկար չունեի այն ստանալու, մենք միասին որոշեցինք, որ ես կվերադառնամ Կայզերսլաուտերն՝ հաջորդ խաղին պատրաստվելու։

Ուզում եմ ընդգծել՝ ինձ համար ոչինչ ավելի կարևոր չկա, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և դա միշտ այդպես կլինի

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հավաքականի մարզիչը հայտնեց, որ Ռանոսը հեռացված է հավաքականից։