Բացել լրահոսը Փակել լրահոսը
Abbas-Araghchi_0226
A A
Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարն այսօր կայցելի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասել է հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: 

Նա նշել է, որ Արաղչին հայաստանյան իշխանությունների հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները և Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները.

«Իրանի Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ մշտական խորհրդակցությունների շրջանակում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի օրը կայցելի Երևան»,- ասել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը։