Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ
Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր հենց ցուրտ եղանակին: Երևանում տնկվել են շուրջ 250 հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ:
*** Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։ Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում է եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը։
*** Մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական էտը և ձևավորումը: Գործընթացը կիրականացվի շուրջ 300 բակերում, 19 այգիներում ու 18 պողոտաներում և փողոցներում:
*** Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673: Տրոլեյբուսներում՝ 83 հազար 715, մետրոպոլիտենում՝ 487 հազար 609, ավտոբուսներում՝ 1 մլն 751 հազար 351:
*** Խորհրդակցության ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են բակային տարածքներում և այգիներում կատարվող ու նախատեսվող աշխատանքների մասին։