A
A
Ուզում եք` թռեք վերև, իջեք ցած, Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու. Փաշինյանի էմոցիոնալ ելույթը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իր դիրքորոշման հետ, ինքն այդ պահին կդադարի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Ես ասում եմ իմ դիրքորոշումը՝ որպես Հայաստանի վարչապետ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Կրկնում եմ՝ ես դա անում եմ որպես Հայաստանի վարչապետ: Եվ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,–ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ քանի դեռ ինքը ՀՀ վարչապետն է, դա իր և Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է: