«Հաշվի առնելով ալտերնատիվ էներգետիկայի զարգացումը՝ նավթի դերը նվազելու է, մետաղներինը՝ ավելանալու» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլտերնատիվ էներգետիկայի զարգացումը փոխում է գլոբալ տնտեսության կանոնները, և այս ֆոնին Հայաստանում հանքարդյունաբերության դերը դառնում է ավելի կարեւոր։
Երևանի պետական համալսարանում այսօր հանքարդյունաբերությանը նվիրված միջֆակուլտետային քննարկում էր։ Թեման՝ «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ»։
Մասնակցում էին նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները։
ԶՊՄԿ տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանն ասում է՝ հանրությանը պետք է ներկայացնել այս ոլորտը, քանի որ այն այսօր Հայաստանի տնտեսության համար կարեւորագույնն է։ Համաշխարհային տնտեսության մեջ էլ մետաղական հանքերի նշանակությունը գնալով աճելու է․
«Ամենակարեւոր փոփոխությունը, որ աշխահում կատարվում է, ալտերնատիվ էներգետիկայի զարգացումն է, ու էդ անցման հետեւանքով նավթի դերը նվազելու է, մետաղների դերը՝ ավելանալու։ Կա էդպես հետազոտություն, որ 2050 թվականին պղնձի շուկան ավելի մեծ է լինելու, քան նավթի շուկան»,- ասում է նա։
Ներկայիս ծավալներով մշակվելու պարագայում, պարոն Ջհանյանի խոսքով, Քաջարանի հանքավարը 100 տարվա պաշար ունի։