Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ հաջորդող տարիներին Հայաստանը կարողանա զարգացնել «Խաղաղության խաչմերուկը». Շտայնմայեր (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով և պատասխանել են լրագրողների հարցերին: 

Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ հաջորդող տարիներին Հայաստանը կարողանա զարգացնել «Խաղաղության խաչմերուկը». Շտայնմայեր

Ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի, որ Հայաստանը այդ հավակնոտ ծրագիրը՝ «Խաղաղության խաչմերուկը», հաջորդող տարիներին կարողանա զարգացնել. դրանով կստեղծվեն կոմունիկացիաներ, տրանսպորտային կապեր Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև, կմերձենան այս տարածաշրջանները, ճանապարհները կկարճանան, և այս ամենը փոխադարձաբար կապված է: Այս ամեն ինչը կապված է խաղաղության համաձայնագրի և դրա շուտափույթ ստորագրման հետ: Այդ մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: