Բացել լրահոսը Փակել լրահոսը
traning for elders4
A A
Հասարակություն

Մեկնարկեց «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը

«Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը մեկնարկել է ապրիլի 1-ին Հայ-հնդկական գերացանցության կենտրոնում։ Ծրագրի նպատակն է տարեցներին տրամադրել անհրաժեշտ տեխնոլոգիական հմտություններ՝ իրենց կյանքը ավելի ինքնուրույն, անվտանգ և հեշտ կազմակերպելու համար, ինչպես նաև նրանց հնարավորություն տալ նոր մասնագիտություն յուրացնելու։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Ինտերնետ հանրություն հիմնադրամի» (Internet Society Foundation - ISF) կողմից, և իրականացվում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի կողմից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» հետ համագործակցությամբ։

Ծրագրի առաջին փուլին մասնակցում են 12 տարեց՝ 65-85 տարեկան, ովքեր մեծ ոգևորությամբ են ընդունել հնարավորություն իրենց տեխնոլոգիական հմտությունները բարելավելու համար։ Դասընթացի մասնակիցները ոչ միայն տեսական գիտելիքներ կստանան, այլև գործնական պարապմունքներ կանցնեն։

«Տարեցների, հատուկ կարիքներով անձանց ՏՏ գրագիտության բարձրացումը մշտապես եղել է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում։ Այս ծրագիրը մեր հերթական նախաձեռնություններից մեկն է, և ուրախ ենք, որ կարող ենք մեր գործընկերների հետ համատեղ այն կյանքի կոչել՝ բարձրացնելով 60+ տարիքի անձանց կյանքի որակը»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Մասնակիցները, ովքեր ունեն աշխատանքային փորձ հատկապես հաշվիչ տեխնոլոգիաների ստեղծման, տնտեսագիտության, մանկավարժության և ֆիզիկայի բնագավառներում, նշեցին, որ այս դասընթացը հնարավորություն է տալիս բարելավելու իրենց հմտությունները, որոնք անբավարար են դարձել այսօրվա տեխնոլոգիական զարգացումներում։

Ծրագրին մասնակցելու համար գրանցվել են 60+ տարիքի 25 մասնակից՝ հաջորդ 5 ամսվա ընթացքում։