Բացել լրահոսը Փակել լրահոսը
488311608_956701579968981_4560677732229129887_n
A A
Քաղաքականություն

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. Տիգրան Բալայան

Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։
 
🔸Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։
 
🔸Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին մշտական ուշադրության համար՝ ընդգծելով Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում Հայաստանին աջակցության ամրագրումը։ Այդ համատեքստում Տիգրան Բալայանը կարևորեց հայ-բելգիական փոխգործակցության խորացումը, ինչին նպաստում է Երևանում Բելգիայի դեսպանության առկայությունն ու ակտիվ գործունեությունը։
 
🔸Խորհրդարանական լսումներին դեսպան Բալայանը նշեց, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո, Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ առաջարկելով փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն և բարգավաճ ապագայի։ Նա կարևորեց միջազգային հանրության հետևողական ջանքերն իրավիճակի սրացումը կանխելու և Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
 
🔸Պատգամավորների հարցերին արձագանքելով դեսպան Բալայանը համապարփակ կերպով ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերությունը, «Խաղաղության խաչմերուկ նախագիծը», Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով իրականացվող աշխատանքները։
 
Բելգիայում ՀՀ դեսպանություն