Երկրում ճգնաժամ է․․․ մենք շանս չունենք․․․ ես կխելագարվեմ ուղղակի․․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաշինյան․ Հայաստանում մարդկային ռեսուրսի ճգնաժամ կա, ինչը բերում է սխալ կադրային քաղաքականության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ երկրում առկա մարդկային ռեսուրսի ճգնաժամը խանգարում է արդյունավետ կադրային քաղաքականություն վարել։ Նրա խոսքով՝ սա համակարգային խնդիր է, որի արմատները սկսվում են նախադպրոցական կրթությունից․
«Երբ բնակավայրերի 70 տոկոսից ավելին մանկապարտեզ չունի, իսկ եղածներն էլ կիսաքանդ են, բնական է, որ կադրային սով է լինում», – ասաց վարչապետը։
Նա նշեց, որ երկրում կան լավ կադրեր, սակայն այդ մասնագետները հաճախ չեն պատրաստվում ներգրավվել պետական համակարգում՝ ցածր աշխատավարձերի և հասարակության վերաբերմունքի պատճառով։
«Մարդիկ պատրաստ չեն գալ ու աշխատել 400-500 հազար դրամով ու պարգևավճարների թեմայով անեծք տանել տուն», – հավելեց նա։
Վարչապետը նաև քննադատեց կրթության որակը՝ ընդգծելով, որ հաճախ թեկնածուները նույնիսկ ուղղագրական տարրական հմտություններ չեն ցուցաբերում։ Որպես լուծում, Փաշինյանը հայտարարեց՝ կանցկացվեն նախապատրաստական դասընթացներ դպրոցների տնօրենների համար, և սերտիֆիկատի բացակայության դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել թափուր պաշտոնների մրցույթներին։