Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բողոքի ակցիա Երևան-Աշտարակ ճանապարհին (տեսանյութ)

Արդեն մի քանի ժամ է՝ փակ է Երևան-Աշտարակ ճանապարհը: Այն փակել են Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները՝ պահանջելով հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ: Նրանց դժգոհության առիթն է դարձել, ինչպես իրենք են նշում, 25 և 59 համարների ներքո գործող երթուղթիների կրճատումն ու սակագնի բարձրացումը։ «Թող 25 համարը չհանեն, այսքան ուսանող է օգտվում գծից, թող չմտնեն ժողովրդի գրպանը», - ասաց ակցիայի մասնակիցների մեկը՝ հավելելով, թե եթե իրենց խնդիրը չլուծվի, վրաններ կդնեն ճանապարհի վրա: Այստեղ են ժամանել կարմիրբերետավորները: