A
A
Տղամարդն ընկել է Երևանում կառուցվող շենքի 7-րդ հարկից ու մահացել
Աջակցիր «Ա1+»-ին66-ամյա տղամարդն ընկել է Երևանի կենտրոնում կառուցվող շենքի 7-րդ հարկից ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 17:50-ի սահմաններում, Հանրապետության փողոցի 32 հասցեում։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ Վահագն Բ-ն է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: