
ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:
Այս մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ հանդիպումը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմքերին անդրադառնալու լավ հնարավորություն էր՝ հավելելով. «Ընդգծվել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական լրամշակումը և այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը:
Կոլոմինան նույն սոցցանցի իր միկրոբլոգում նշել է, որ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես, կարգավորման գործընթացի վիճակը և խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։