
A
A
«Նոան»՝ հայկական ակումբային ֆուտբոլի ռեկորդակիր
Աջակցիր «Ա1+»-ին«Նոան» ԲԿՄԱ-ի հետ խաղում ընթացիկ առաջնությունում 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գերազանցեց Հայաստանի առաջնություններում երկար տարիներ չգերազանցված ռեկորդը, որը պատկանում էր «Փյունիկին»:
«Նոայի» անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղից, որում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 6–0 հաշվով ջախջախել էր մրցակցին: Այդ շարքում հաղթանակներ են գրանցված չեմպիոնական մրցավազքում «Նոայի» հիմնական մրցակիցներ «Արարատ-Արմենիայի» (1-0, 2-1), «Ուրարտուի» (2-1) և «Փյունիկի» (3-1) նկատմամբ: