Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իշխանությունը թքած ունի մեր խնդիրների վրա, բանի տեղ չեն դնում, սեփականության վկայականները չեն տալիս (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ առավոտից փակել են Դավթաշենի Անաստաս Միկոյան փողոցի մի հատվածը։ Նրանք բողոքում են, որ արդեն երեք տարի է՝  Միկոյան 64 հասցեում բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ 
 
Խոսքը հատկապես այն բնակիչների մասին է, որոնք կանխիկ վճարում են կատարել կառուցապատողին ու չեն կարողանում հիմնավորել վճարման փաստը։ Բնակիչները հայտարարություն են տարածել․
 

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Եղվարդի խճուղին՝ բողոքելով պետական անգործության դեմ

Ապրիլի 14-ին, ժամը 08:00-ից, Անաստաս Միկոյան 64 հասցեի վեց շենքերի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ բողոքելով կառուցապատողի, բանկի, քաղաքապետարանի և դատարանների փոխկապակցված ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների և պետական անտարբերության դեմ։

Բնակիչները պահանջում են.

  • իրենց բաժնային սեփականության իրավունքով ենթակա հողատարածքի ճանաչում,

  • ապօրինի առանձնացումների չեղարկում,

  • գույքի փոխանցում՝ առանց լրացուցիչ վճարների,

  • գործողությունների լիարժեք իրավական գնահատական և պատասխանատվություն կատարողների նկատմամբ։

Ուղերձ հանրությանը.
Բնակիչները ներողություն են խնդրում ճանապարհի փակմամբ պատճառված անհարմարությունների համար՝ նշելով, որ դա հարկադրված քայլ է, քանի որ սպառվել են օրինական և քաղաքացիական բողոքի բոլոր հնարավոր ուղիները։ Նրանք ընդգծում են՝ պայքարում են արդարության, սեփականության իրավունքի պաշտպանության և արժանապատիվ կյանքի համար։

Ուղերձ իշխանություններին.
Բնակիչներն ընդգծում են, որ իրենց օրինական պահանջները հակասում են ՀՀ կառավարության կողմից հայտարարված «իրական Հայաստանի» տեսլականին, և պահանջում են հստակ դիրքորոշում՝ արդյոք պետությունը քաղաքացիների՞ն է պաշտպանում, թե՞ անպատասխանատու բիզնես շահերին։

Լրացուցիչ տեղեկություն՝ «Հետք»-ի հետաքննությունում
🔗 hetq.am/hy/article/171934