
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։
Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։
Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։
Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։
Աղբյուր` Լույս TV
🎉 Luys TV’den bu sezonun en büyük sürprizi!
— Luys TV (@luystv) April 14, 2025
📺 4 ՉԱՐԱՃիՃի Türkiye’nin ilk Ermenice dizisi, Türkçe altyazılı olarak sadece Luys TV’de❗️4 Afacan çocuğun merak dolu hikayesi seni bekliyor...@luysmedia pic.twitter.com/iktpYN8iMi