Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մեր Բուլիկը (տեսանյութ)

Կոմպոզիտոր, Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանն 87 տարեկան է։ 

Նրա ծննդյան օրվա առթիվ Կինոյի տանը կազմակերպված միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու «Ա1+» հեռուստաընկերության պատրաստած ֆիլմ-դիմանկարը, լսելու Վարդազարյանի մասին ջերմ խոսքեր ու կիսվելու հիշողություններով։

Մարտին Վարդազարյանը՝ մեզ համար Բուլիկը, այն անհատն է, որի երաժշտությամբ ապրում է մեր քաղաքը՝ հուշերում, փողոցներում, մարդկանց սրտերում։

Ներկայացնում ենք տեսանյութ միջոցառումից՝ Մարտին Վարդազարյանի մասին հուզիչ դրվագներով, տոնական տրամադրությամբ և սեր ապրող քաղաքի ապրող լեգենդով։

«Ա1+» հեռուստաընկերություն