«ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ նիստում քննարկում են Անդրանիկ Քոչարյանի վարքը:
ԱԺ աշխատակազմն ավելի վաղ դրական եզրակացություն էր տվել՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննարկելու համար Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով ընդդիմադիր երկու խմբակցության ներկայացրած նախաձեռնությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, բայց խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական Էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որտեղ կքննարկվեն պատգամավորի էթիկային վերաբերող ամենատարբեր հարցեր։
«Հույս ունենք, որ ընդդիմությունը մեզ հետ կհամագործակցի, քանի որ ընդդիմության ձայներն են մեզ նաև պետք լինելու»,-հավելել է նա։