Բացել լրահոսը Փակել լրահոսը
491302286_1116639727165016_5209283773133097640_n
A A
Քաղաքականություն

Հնդկաստան–Պակիստան լարվածությունը սրվում է

Հնդկաստանի ԱԳՆ-ն պահանջել է, որ բոլոր պակիստանցի քաղաքացիները լքեն երկիրը մինչև ապրիլի 29-ը, անկախ նրանից՝ ունեն արդյոք վավեր վիզաներ։ Միևնույն ժամանակ, հնդիկ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Պակիստան մեկնելուց։

Նյու Դելին հետ է կանչում Իսլամաբադում իր ռազմական խորհրդականներին, իսկ փոխադարձաբար Պակիստանի ռազմական ներկայացուցիչները հայտարարվել են անցանկալի անձինք և մեկ շաբաթում պետք է լքեն Հնդկաստանը։

Իր հերթին, Պակիստանն արգելափակել է իր օդային տարածքն՝ հնդկական ավիաընկերությունների համար, ինչպես նաև փակել է Վագայի սահմանային անցակետը, որը երկու երկրների միջև միակ բաց ցամաքային անցումն է։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է բոլոր հնդիկ քաղաքացիներին տրամադրված վիզաների վավերականությունը։

Լարվածության սրումը հետևեց ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ՝ հիմնականում զբոսաշրջիկներ։ Հարձակումն իրականացրել է «Դիմադրության ճակատ» կոչվող խումբը, որն ըստ Հնդկաստանի՝ Պակիստանի կողմից է ֆինանսավորվում և համարվում է ահաբեկչական կազմակերպություն։