
Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել. Մարկո Ռուբիոյի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին
Աջակցիր «Ա1+»-ինՄիացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հարգում է անցյալը և անհամբեր սպասում է Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ աշխատելուն։
Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ աշխատելուն»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Under the shadow of unspeakable loss, the Armenian people have endured and prevailed.
— Secretary Marco Rubio (@SecRubio) April 24, 2025
Today, we remember the Meds Yeghern not just in mourning, but with resolve.
We honor the past and look forward to working towards enduring peace, prosperity, and security for Armenia and the…