
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի ԵՄ-ին ձգտելը հակասում է ԵԱՏՄ անդամակցությանը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Վ. Գրուշկոյի մեկնաբանությունը՝ կապված Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման հետ․
«Բնականաբար, անհանգստություն է առաջացնում Հայաստանի ԵՄ անդամակցելու ձգտումը, քանի որ այդ ձգտումը անհամատեղելի է այս երկրի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ։ Մեր բազմաթիվ շփումներում հայ գործընկերներին այս մասին մշտապես հիշեցնում ենք։
Լավ հայտնի է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսական աճ է արձանագրվում Երևանի համար առանցքային բոլոր ոլորտներում։ Դա հսկայական ձեռքբերում է, որը Հայաստանը վտանգում է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով կտրել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»։
Հաղորդագրությունը տարածել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը