A
A
Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը:
Shamshyan,com-ի փոխանցմամբ, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տատը, մայրը վերջինիս երկու երեխաները: