Բացել լրահոսը Փակել լրահոսը
b8b0bbcdf2ec5a114673f55505af2bb2_1745664994
A A
Հասարակություն

Երևանում կինը լվացք փռելիս պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, ով նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, որից հետո կժամանի դեպքի վայր:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: