Բացել լրահոսը Փակել լրահոսը
495182394_1009533584653619_5631188320606867962_n
A A
Սպորտ

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է: Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով:
 
Հիշեցնենք` պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն` ոսկե մեդալներ նվաճելով պոկում ու հրում վարժություններում: Աշխարհի փոխչեմպիոն դարձավ Հարություն Հովհաննիսյանը, որը երկամարտում նվաճեց արծաթե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացավ ոսկու: