A
A
«Երեւան CITY»-ի հետ կապ չունի
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշել է վարույթ հարուցել Հրազդանի «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ: Ըստ Հանձնաժողովի մամլո ծառայության` ապրանքային այդ նշանը շփոթության աստիճան նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը: