70 մլն դոլար` Հայաստանին
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ըստ ֆինանսական տարվա ավարտի տվյալների` Հայաստանին տրամադրել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ IFC-ն իրականացրել է ներդրումներ 11 ծրագրերում, որոնք ուղղված են վերականգնելու և ընդլայնելու ձեռնարկություններին հասանելի ֆինանսավորումը:
Հայաստանում IFC-ի ներդրումային պորտֆելը կազմում է մոտ 102 մլն ԱՄՆ դոլար վարկավորում և կապիտալ ներդրումներ` ֆինանսական շուկաներում, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում:
Վերջին ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն զգալիորեն ավելացրել է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը` տրամադրելով բանկերին վարկային գծեր, այդ թվում ագրոբիզնեսի ոլորտում գործող ձեռնարկություններին:
Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995 թվականին: Առ այսօր 147 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 28 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: