A
A
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:
Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով: 2-րդ անձը նրա որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը։