Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Կարապետյան
A A
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի գործով դեկտեմբերի 11-ին դատական ակտ կկայացվի

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ փաստաբանների կողմից ներկայացված բողոքները:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը տեղեկացնում է, որ դատավոր Ժ. Մելիքսեթյանը որոշել է բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով, թեեւ միջնորդել էին այն իրականացնել բանավոր ընթացակարգով: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերի 11-ին դատական ակտ կկայացնի:

Իսկ մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառյալ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել: 60-ամյա Սամվել Կարապետյանին հունիսին կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, երբ նա եկեղեցին իր ձևով պաշտպանելու մեկնաբանություն արեց:    

Գործարար Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման համար: