Բացել լրահոսը Փակել լրահոսը
_12A4945
A A
Պաշտոնական

Վարչապետը հանդիպում է ունեցել Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, եկեղեցու նորոգման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: