Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (1) (3)
A A
Պաշտոնական

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։

2025 թվականի նոյեմբերին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

72,48 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

165 բջջային հեռախոս,

223 բջջային հեռախոսի պարագա,

13 wi-fi սարք,

19 կտրող-ծակող առարկա,

135,4 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:

Հանրային կապերի բաժին