Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-12-13 200706
A A
Հասարակություն

Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը հայտնում է․

«Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին ԱՍՀ նախարարության ՄՍԾ կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:

76-ամյա Վալերի Բարխուդարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:

Ծառայությունը կիրականացնի նաև վերջինիս կարիքների համապարփակ գնահատում և հասցեագրում, կենտրոնում կկազմակերպվի քաղաքացու անհրաժեշտ բուժօգնության ստացումը և խնամքի իրականացումը»:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Տարեց տղամարդն արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում։